Ներքին 4 տարի առաջ - 21:42 01-11-2021

Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ միասին, հոկտեմբերի 29-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և այնտեղ հանդիպել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների՝ Փոլ Քրիքորյանի գլխավորությամբ:

Պետական նախարարը բարձր է գնահատել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի և անձամբ Փոլ Քրիքորյանի շարունակական աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Նա ընդգծել է հատկապես պատերազմի ընթացքում ընդունված չորս բանաձևերը, որոնք արտացոլում էին բնիկ ժողովուրդների, խաղաղության ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը տվյալ մարմնի կողմից: Արտակ Բեգլարյանը Փոլ Քրիքորյանին պարգևատրել է ԱՀ պետական նախարարի հուշամեդալով՝ Արցախի ու Լոս Անջելեսի միջև համագործակցության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Խորհրդի՝ հանդիպմանը ներկա բոլոր անդամները վերահաստատել են իրենց սատարումը արցախցիների իրավունքներին և ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը:

Երկուստեք մտքեր են փոխանակվել առկա հարաբերությունների խորացման ու գործնականացման շուրջ՝ հատկապես հետպատերազմյան կարիքների առաջնահերթությունները հաշվի առնելով:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի