Արտաքին 4 տարի առաջ - 12:12 01-11-2021

Մակրոնը բացահայտել է Ավստրալիայի վարչապետի սուտը սուզանավերի պայմանագրի վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «գիտի» Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի ստի մասին՝ սուզանավերի գործարքի խզման վերաբերյալ։ Այսպես է նա պատասխանել G20-ի գագաթնաժողովի շրջանակում ավստրալացի լրագրող Բիվեն Շիլդսի՝ Ավստրալիայի կառավարության ղեկավարի հանդեպ հետագա վստահության հնարավորության մասին հարցին։

«Տեսնենք, նա ինչ կանի։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ձեր երկրին, ես շատ հարգալից ու բարեկամական եմ վերաբերվում ձեր ժողովրդին։ Ուղղակի ուզում եմ ասել, երբ հարգում ես մեկին, պետք է անկեղծ լինես և համապատասխանես այդ արժեքին»,- պարզաբանել է Մակրոնը։

Նա նշել է, որ «չի մտածում» այն մասին, թե արդյոք վարչապետ Մորիսոնը խաբել է իրեն։ Նա ընդգծել է, որ «գիտի դա»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին