Արտաքին 4 տարի առաջ - 12:15 30-10-2021

Գիտնականները պարզել են ճաղատության հիմնական պատճառը

Ամերիկացի գիտնականները գտել են ճաղատության հիմնական պատճառը: Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականներն իրենց եզրակացությունները հրապարակել են Natur Aging ամսագրում:

Փորձերի ընթացքում, որոնք մասնագետներն իրականացրել են մկների վրա, պարզվել է, որ երբ մազի ցողունային բջիջները ծերանում են՝ ավելի քիչ կպչուն են դառնում: Դրանք լքում են հատուկ տեղերը ֆոլիկուլում, մտնում են դերմա և այնտեղ մահանում։ Իրենց նուրբ միկրոմիջավայրից դուրս դրանք սովորաբար չեն կարողանում գոյատևել:

Սա հանգեցնում է մազերի նոսրացման, քանի որ ավելի ու ավելի քիչ ցողունային բջիջներ են մնում, որոնք անհրաժեշտ են դրանց աճի համար:

Ճաղատության նման մեխանիզմի մասին հայտնի է դարձել առաջին անգամ։ Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի պայքարել մազաթափության դեմ:

Այս խնդիրը հատկապես արդիական է կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Շատ մարդիկ, կորոնավիրուսով հիվանդանալուց հետո, բախվում են մազաթափության խնդրին: Գործընթացը դադարեցնելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի, որը ճշգրիտ կախտորոշի և կպարզի, թե ինչ տարրեր են պակասում օրգանիզմին, ապա լիարժեք բուժում կնշանակի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին