Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:44 29-10-2021

Պուտինը G20-ի գագաթնաժողովին կմասնակցի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի ձևաչափով: Այն կանցկացվի հոկտեմբերի 30-ին և 31-ին, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայությունում նշել են, որ գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի թվային տնտեսությունը, մտքերի փոխանակում տեղի կունենա համաշխարհային տնտեսության վերականգնման, կայուն զարգացման նպատակների իրականացման, թվային տրանսֆորմացիայի ապահովման շուրջ:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման, առողջապահական համակարգերի ամրապնդման և համընդհանուր իմունիզացիայի անցկացման հարցերին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց