Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով
copy image url

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով

Ներքին 3 տարի առաջ - 12:08 29-10-2021

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:

Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հռոմի պապն ինձ պատվիրակել է Ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը: Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»,- ասել է Սուրբ Աթոռի՝ այս օրերին Հայաստանում գտնվող փոխպետքարտուղարը:

Նշվել է, որ նախագահ Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:

Մեծ պատիվ համարելով այդ բարձր պարգևը ստանալը՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ Աթոռում: Ես մշտապես աշխատել եմ՝ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»:

Առանձնակի հպարտությամբ հիշելով 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը և կարևորելով մշակութային երկխոսության շարունակումը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը:

«Դա մեր պետությունների միջև հարաբերությունների մասին պատմելու ևս մեկ ճանապարհ կլինի, ինչպես նաև ապագայի մասին խոսելու առիթ»,- ասել է նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
09:17 Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյանի նոր գրառումը
11:19 Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային