Ներքին 4 տարի առաջ - 23:43 27-10-2021

ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բալասանյանի երկու մտերիմների․ Politik.am

Իշխանությունները ծանր են տարել հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ՔՊ-ի պարտությունը։ Փաշինյանի իշխանությունը ամեն բան անում է, որպեսզի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու կողմից ձևավորված «Բալասանյան դաշինքը» գա համաձայնության և քաղաքային իշխանությունը կիսի իրենց հետ։

Սկզբում փորձել են համոզել Բալասանյանին, իսկ երբ բանակցությունները արդյունք չեն տվել` անցել են կոշտ միջոցների։

Politik.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ինչ-որ կնոջից կաշառք ստանալու մեղադրանքով: ԱԱԾ-ում փորձում են փաստը գաղտնի պահել։ Գյումրեցիները ենթադրում են, որ Բալասանյանի դեմ ներքին կարգով օգտագործելու, նրան ճնշելու համար: Երկուսն էլ Բալասանյանի հետ մտերիմ կապ ունեցող չինովնիկներ են:

Մենք փորձեցինք կապ հաստատել «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչների հետ, հոդվածում հիշատակված անձանց և ԱԱԾ-ի հետ, սակայն որոշ դեպքերում հեռախոսահամարներն անջատած էին, իսկ ԱԱԾ-ն և Արթուր Հակոբյանը անպատասխան թողեցին մեր զանգերը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը