Մեզ ներկայացրեցին նաեւ գաղտնի տեղեկություններ. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում փակ ռեժիմով քննարկման մասին
copy image url

Մեզ ներկայացրեցին նաեւ գաղտնի տեղեկություններ. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում փակ ռեժիմով քննարկման մասին

Ներքին 3 տարի առաջ - 18:19 26-10-2021

Փակ գաղտնի քննարկում տեղի ունեցավ եւ վերլուծությունների ընթացքում մեր գործընկերները ներկայացրին նաեւ գաղտնի տեղեկություններ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նածխկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա մի քանի եզրակցություններ արեց այս փակ նիստից՝ նշելով. «Առաջինն այն է, որ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական դեմքերի, այսինքն գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռաքզմավարական, ռազմաքաղաքական եւ նաեւ իրավական հենքերին: Այս քննարկմանը ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակում մեր պետության մեջ ռազմավարական վերանայման իրականացմանը, նկատի ունեմ գնահատումն ամբողջությամբ անվտանգության միջավայր եւ հայ-ադրբեջանական շփման գծի վիճակը եւ ՀՀ-ի կողմից իրականացվող միջոցառումները:

Երկրորդ եզրակացություն այն է, որ որեւէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես Սյունիքի եւ գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ դա իրականացվել է բանավոր պայմանավորվածության արդյունքում: Թե ում հետ պայմանավորվածության, թող իրենք գնահատեն եւ մեր հանրությանը ներկայացնեն:

Երրորդ, ժամանակին որոշում չի ընդունվել կարեւոր ռազմավարական կետերը, ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու համար այն շփման գծում, որը նախկինում ԽՍՀՄ ժամանակ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այսինքն պետք է արագ արվեր մոբիլիզացիա, որոշումներ ընդունեին, դիրքերը կահավորեին: բայց կատարվել է հակառակը: Օրինակ, Սյունիքի մարզում եղել են ՏԻՄ-երից ստորաբաժանումներ, որոնց ցուցում է տրվել հետ քաշվել իրենց դիրքերից:

Այս ամենը հաշվի առնելով, նախ պետք է բարձրացնել ՊՆ-ի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ փոխգործկցության մակարդակը, մեկը մյուսին փոխարինելու հնարավորությունը անհրաժեշտության դեպքում:

Իհարկե, դրա մյուս ենթակետն այն է, որ իրականում ոչ մի հենք չունենալով, առանց որեւէ հրամանի, իրավական հենքի Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է տեղի ունենում»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ոչ մի վերլուծություն չի արվել, թե ինչու ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքեր են մեղավորները, ինչ պատասխանատվություն են կրել եւ ինչ քայլեր են արվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ. «Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը տանում էնրան, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա մեզ համար մտահոգիչ է»:

Նա ընդգծեց, որ այս ամենին դիմակայելու համար պետք է դիմադրության շարժում սկսել, որպեսզի նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության նման նոր հայտարարություն չլինի:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ