Ներքին 4 տարի առաջ - 15:16 26-10-2021

Նիստին գալուց առաջ որոշ անդամներ թող լողանան, որ քյաբաբի հոտ չգա. ավագանու նիստում լեզվակռիվ է

Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու հերթական նիստը: «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանն նախագիծ էր բերել, որը բուռն քննարկման առիթ դարձավ։

Նախագիծը ենթադրում է, որ եթե ավագանու անդամը բացակայում է տվյալ ամսվա ավագանու նիստից, ապա ամսական փոխհատուցումը չի ստանում։

Ավագանու անդամը նաեւ նշեց, որ բացակայությունը համարվում է հարգելի հիվանդության պատճառով, երբ ներկայացվում է բժշկի թուղթ կամ ավագանու անդամը գտնվում է գործուղման մեջ` արտերկրում։

Ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լույս» խմբակցությունները քննադատեցին նախագիծը։

«Լույսից» Անի Խաչատյանն ասաց, որ այնքան իմպոտենտ իշխանություն են, որ չեն կարողանում սեփական թիմին բերել նիստերին։

«Լույսից» Թեհմինա Վարդանյանն էլ ասաց, որ իշխանական խմբակցության դե ֆակտո ղեկավարը բերել է նախագիծ, որով փորձում են կանոնակարգել ավագանու սեփական անդամներին. «Դուք քաղաքականապես այնքան ամուլ եք, որ չեք կարողանում ամսվա մեջ մարդ բերել, այստեղ քյաբաբից եք խոսում, որն, ի դեպ, ձեր ղեկավարի սիրելի ուտելիքն է։ Դուք ձեր փոքրամարմին եւ փոքրոգի հալով այդքան արած չունեք, ինչպես նախորդ ավագանու անդամներ Լպուտյանը, Եզեկյանը, քյաբաբից մի խոսեք, նիստին գալուց առաջ որոշ անդամներ թող լողանան, որ քյաբաբի, կեղտոտ բոթասի հոտ չգա։ Եթե դուք անցնում եք ձեր չափը, լողացեք, հագեք, եկեք նիստի»։

Վարդանյանն հարց ուղղեց նախագծի հեղինակ Արմեն Գալջյանին` Դուք ո՞վ եք, որ ես որպես ընտրված ավագանու անդամ պետք է բժշկի թուղթ ներկայացնեմ։

Գալջյանն էլ արձագանքեց. «Այդ թուղթը ներկայացնում եք համայնքի ղեկավարին, ինձ չեք ներկայացնում»։

Նշենք, որ նիստին Արմեն Գալջյանն ասաց, որ եթե նախկինում նիստից գնացել են քյաբաբ ուտելու, ապա հիմա նիստից հետո կարևոր գործեր ունեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է