Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:09 26-10-2021

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել

Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է հայտարարել՝ տարածաշրջանում սպասվող հորդառատ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդել էտեղեկացնում են մարզպետի մամուլի ծառայությունից։

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի երաշխավորենք, որ մենք կկարողանանք անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրել փոթորկին դիմակայելու և այս տարաժաշրջանի, որտեղ զգալի տեղումներ են կանխատեսվում, բնակիչների կյանքերն ու ունեցվածքը պաշտպանելու համար»,- ասել է նահանգապետը:

Արտակարգ դրությունը տարածվում է Բրոնքս, Բրում, Չենանգո, Դելավեր, Գրին, Քինգս, Մոնտգոմերի, Նասաու, Նյու Յորք, Օրանժ, Օտսեգո, Պատնեմ, Քուինս, Ռիչմոնդ, Ռոքլենդ, Սքենեքթադի, Շոհարի, Սաֆոլկ, Սալիվան, Թիոգու, Օլսթեր, Վեսչեսթեր և հարակից տարածքների վրա: Նշվում է, որ տեղումները նահանգի որոշ շրջաններում կարող են հանգեցնել հեղեղումների։