Ուղիղ եթեր
Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Էրդողանի հայտարարությունը դեսպանների վերաբերյալ
copy image url

Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Էրդողանի հայտարարությունը դեսպանների վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 13:29 25-10-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին, գրում է ermenihaber-ը։

Էրդողանի այդ հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Մի շարք երկրներ արդեն հասցրել են իրենց մտահոգությունը հայտնել խնդրի առնչությամբ:

Գյուլը, Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի, նշել է, որ դեսպանները միայն կատարում էին իրենց երկրի ղեկավարության հրամանը և նրանք չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա և պատճառ կդառնա նոր խնդիրների:

Ըստ նրա՝ չի կարելի թույլ տալ, որ այս խնդիրը վերածվի ճգնաժամի, քանի որ դա չի բխում ոչ մի երկրի շահից: Գյուլի կարծիքով հարցը պետք է վստահել Թուրքիայի արտգործնախարարությանը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի այնպիսի մի կետի, որից ետ կանգնել այլևս հնարավոր չլինի:

Մինչ այդ էլ Թուրքիայի նախագահի հայտարարությունը դատապարտել էր Դավութօղլուն՝ նշելով, որ դա կարող է դառնալ Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ ճգնաժամը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
13:29 Բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, ինչո՞ւ էիր 2008-ին «Լևոն, Լևոն…» գոռում. Դավիթ Կարապետյան
13:03 Նախագահի նախկին թեկնածուն պատմել է՝ 13 տարի լոգանք չի ընդունել

Ձեզ գուցե հետաքրքրի