Ներքին 4 տարի առաջ - 12:56 25-10-2021

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 18-24-ն իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 18-24-ը (2021թ.) ժամանակահատվածում`

« Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.52մ (24.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, և հավասար է 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակին։

Ոռոգման նպատակով Սևանա լճից հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջրառ չի իրականացվել, իսկ 2021 թվականի ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ կազմել է 227.651 մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.044 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ՝ 147.120 մլն. մ³»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին