Արտաքին 4 տարի առաջ - 12:08 25-10-2021

Սուդանի վարչապետին զինվորականները տարել են անհայտ ուղղությամբ

Զինվորականներն անհայտ ուղղությամբ տարել են Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի տեղեկատվության նախարարությանը հղումով։

«Զինվորականները վարչապետին տարել են անհայտ ուղղությամբ՝ երբ նա հրաժարվել է աջակցել հեղաշրջմանը»,- ասվում է նախարարության Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տնային կալանքի տակ գտնվող Համդուկը երկրի քաղաքացիներին կոչ էր արել դուրս գալ փողոց՝ պաշտպանելու հեղափոխությունը: Հաղորդվում էր, որ զինվորականները ճնշում են գործադրում վարչապետի վրա, որպեսզի նա հայտարարի հեղաշրջմանն աջակցելու մասին:

Բացի Համդուկից, ձերբակալվել են նաև չորս նախարարներ և երկրի Ինքնիշխան խորհրդի քաղաքացիական ներկայացուցիչ Մուհամեդ Ֆեքին։ Սուդանի մայրաքաղաք Խարթումի մի քանի թաղամասերում ինտերնետն անջատված է, զինվորականները փակել են քաղաքի կամուրջները։ Միաժամանակ ցուցարարները փակել են մայրաքաղաքի մի քանի փողոցներ և անվադողեր են այրում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է