Արտաքին 4 տարի առաջ - 16:26 23-10-2021

Բժիշկ Կոմարովսկին ցրել է ավանդական բժշկության հանրաճանաչ մեթոդի մասին առասպելները

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին հերքել է այն առասպելը, որ ժամանակակից դեղագործական պատրաստուկները կարելի է փոխարինել դեղաբույսերով։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

Նրա խոսքով, դեղաբույսերն իսկապես շատ օգտակար՝ միզամուղ, հակաբորբոքային, հակասեպտիկ և հակասպազմոդիկ ազդեցություններ ունեն։ Սակայն, ինչպես նշել է մասնագետը, չնայած թվարկած հատկություններին, բնական պատրաստուկներն այնքան էլ արդյունավետ չեն:

Կոմարովսկին նշել է, որ բուսապատրաստուկներ ընդունելիս պետք է օգտագործել միայն դեղատներից գնված դեղաբույսերը։

Մասնագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ բուսական ծագման դեղամիջոցներն ունեն հակացուցումներ և տարիքային սահմանափակումներ, կարող են նաև ալերգիա առաջացնել։ Նա շեշտել է, որ դրանք օգտագործելուց առաջ արժե խորհրդակցել բժշկի հետ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին