Արտաքին 4 տարի առաջ - 18:29 22-10-2021

Չինացին մեկուկես լիտր Կոկա-Կոլա է խմել ու մահացել

Չինաստանում 22-ամյա երիտասարդը 10 րոպեում մեկուկես լիտր Կոկա-Կոլա է խմել և մեկ օր անց մահացել: Այս մասին հաղորդել են Պեկինի Չաոյան շրջանի հիվանդանոցի բժիշկները, որոնք փորձել են փրկել հիվանդին: Դեպքի մասին հոդված է հրապարակվել Clinics and Research in Hepatology and Gastroenterology ամսագրում:

Տղամարդը հիվանդանոց է դիմել մեծ քանակությամբ գազավորված ըմպելիք խմելուց 6 ժամ անց: Նա գանգատվել է որովայնի վերևի հատվածի ուժեղ ցավից և այտուցից:

Բժիշկները տղամարդուն աղիքային պնևմատոզ են ախտորոշել և լյարդի խոց, որն առաջացել էր արյան կամ թթվածնի անբավարար մատակարարումից: Բժիշկները հիվանդին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, սակայն 12 ժամ անց նրա վիճակը վատթարացել է, իսկ հետազոտությունը ցույց է տվել, որ լյարդը լուրջ վնասված է: Տղամարդը 6 ժամ անց մահացել է:

Բժիշկների խոսքով, քանի որ չինացին կոլան արագ էր խմել, նրա օրգանիզմում չափազանց շատ ածխաթթու գազ էր կուտակվել, ինչը լյարդի թթվածնային սով էր առաջացրել և հանգեցրել մահվան: Նրանք հավելել են, որ աղիքներից գազն արտահոսել է դռերակ՝ լյարդի հիմնական արյան անոթներից մեկը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել