Մամուլ 4 տարի առաջ - 08:54 22-10-2021

ԱԺ նստաշրջանի օրակարգը կհաստատեն. ինչ հարցեր են քննարկվելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաեւ կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Ըստ այդ փոփոխության՝ սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդհանուր առմամբ, այս նստաշրջանում լինելու է 14 հարց: Բացի օրակարգը հաստատելուց, ԱԺ խորհուրդը հաստատելու է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության կոմիտեում (տասը անդամներից չորսը՝ ընդդիմադիր), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԽՎ-ում (վեց անդամներից երկուսը՝ ընդդիմադիր ), Միջխորհրդարանական միությունում (ութից երեքը՝ ընդդիմադիր), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում (հինգից մեկը՝ ընդդիմադիր) եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (տասից երեքը՝ ընդդիմադիր) ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կազմերը» ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում