Մամուլ 4 տարի առաջ - 08:22 22-10-2021

ՀՀԿ-ականը՝ ՔՊ-ի թեկնածու. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երկար փնտրտուքից հետո ՔՊ-ն վերջապես կողմնորոշվել է Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Մեր աղբյուրներն ասացին, որ ՔՊ-ականների ընտրությունը կանգ է առել գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանի վրա։ Բանն այն է, որ ՀՀԿ անդամ, նախկինների օրոք ընտրված քաղաքապետը դարձել է նաեւ ՔՊ-ի սրտի թեկնածուն` երկու պատճառով։ Առաջինն այն է, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունները ՔՊ-ին մտածելու տեղիք են տվել, որ թեկնածուն պետք է լինի ուժեղ եւ տեղի բնակչության կողմից ընդունված:

Երկրորդ` ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ Մխիթար Վարագյանի՝ Ղազախստանում ապրող գործարար, մեծահարուստ եղբայր Դավիթ Վարագյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի Հայկ Սարգսյանի` ԱԺ պատգամավորի, հարսանիքի քավորն է, իսկ ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»` Հայկ Ղալումյանի օրինակով։ Այսպես ասած` աստղերը համընկել են, եւ Մխիթար Վարագյանի բախտը բացվել է: Վարագյանը, կարելի է ասել, ՀՀԿ-ական-ՔՊ-ական է։

Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել Մխիթար Վարագյանի հետ, ով նախ ասաց, որ իրեն հարմար չէ խոսելը, իսկ հետո ուղղակի անտեսեց մեր հեռախոսազանգերը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ