Ներքին 5 տարի առաջ - 22:35 21-10-2021

Պատերազմի հետևանքով տեղահանվածների 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ Արցախ․ հետազոտություն

Սոցիալական աշխատողների ասոցիացիան հետազոտություն է անցկացրել, որն օգնում է հասկանալ թե ինչ շեշտադրումներով պետք է օգնություն ցուցաբերվի արցախցիներին, ովքեր պատերազմի հետևանքով զրկվել են իրենց կացարանից և բնականոն կյանքից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հոկտեմբերի 21-ին քննարկվեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական կազմակերպության և ԱՔԹԵԴ միջազգային կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ կատարված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության արդյունքները։

«Հետազոտության արդյունքները փաստում են, որ 44-օրյա պատերազմը նշանակալի ազդեցություն է ունեցել արցախցիների վրա թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ հոգեբանական առումով՝ խախտելով կյանքի բնականոն ընթացքն ու փոխելով կենսական ռազմավարությունները»,- ասաց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Քննարկման ընթացքում կայացած հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ առաջնային պետք է ձեռք մեկնել այն արցախցի ընտանիքներին, որտեղ ապրում են խրոնիկ հիվանդություններով անձինք։ Անտոնյանի խոսքերով՝ պակաս կարևոր չեն նաև արցախցի երեխաների հարցը։

Հետազոտություն արդյունքները ցույց են տալիս, որ Արցախից տեղահանված բնակչության 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ իր բնակավայր՝ կացարանի ապահովման և անվտանգության պահպանման դեպքում։

«Արցախը վերաբնակեցնելը և շենացնելը Արցախյան հարցը սեղանին է պահելու, իսկ ծրագիրը չի ավարտվել, և մենք շարունակելու ենք հետագա քայլեր ձեռնարկել և խնդիրների մասին բարձրաձայնել արդեն միջազգային հարթակներում»,- իր խոսքը եզրափակեց Անտոնյանը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով արձանագրվել են ծանր զինված բախումներ, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել և թիրախավորել են նախ խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ կյանքի անվտանգության խնդիր, վախերի, երկյուղի պատճառով հարկադրված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ՀՀ-ում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում