Ներքին 4 տարի առաջ - 21:39 20-10-2021

Լրացուցիչ կարգավորումն իմաստ չունի․ Լևոն Բարսեղյան

Երեկ ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «Զանգվածային լրատվության միջոցների» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը համահեղինակել էր ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի դրանից՝ պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը և կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որևէ տեղեկություն չկա:

Պատգամավորը հայտարարեց, որ սրանով ուզում է առողջացնել լրատվական դաշտը: Քանի որ նախագիծը լրատվամիջոցների հետ չի քննարկվել՝ Aravot.am-ը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ են այս փոփոխությունները նպաստելու դաշտի առողջացմանը: Նա պատասխանեց. «Առանց այդ կարգավորման էլ, եթե ԶԼՄ-ն ինչ-որ բան է հաղորդում իր անունից, ստացվում է իր անունից, որը զրպարտության կամ վիրավորանքի տակ է ընկնում, գործող օրենսդրությամբ ինքն է պատասխան տալու: Լրացուցիչ կարգավորումն իմաստ չունի: Առանց այս փոփոխության էլ, եթե որևէ մեկը հայցվոր է դառնում ԶԼՄ-ի դեմ կամ կրկնում է ֆեյքի վիրավորանքը, ԶԼՄ-ն պիտի պատասխաներ, չէր կարող ասել՝ «Սերոժիկն է գրել իր էջում, ես հորս արև չեմ ճանաչում Սերոժիկին, եկեք ինձ պատասխանատվության մի ենթարկեք, գնացեք Սերոժիկին գտեք: Դատարանը էլի պատասխանող պիտի ճանաչեր ԶԼՄ-ին, կամ էլ ԶԼՄ-ն պետք է բերեր սկզբնաղբյուրը: Հիմա որոշել են ավելորդ ծանրաբեռնել: Եթե հիմա գործող օրենքով որևէ մեկը ասի՝ Լևոնը կաշառակեր է, որովհետև Ռեգինա Պռազյանը նման բան է ասել, ես ԶԼՄ-ին եմ դատի տալու, ես Ռեգինա Պռազյանին դատի չեմ տալու»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ