Ներքին 4 տարի առաջ - 12:02 20-10-2021

Հայաստանում պետական ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականներով, ծրագրի բյուջեն 5,4 մլն դոլար է

2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա: Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4,5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև 12 էլեկտրական շարժիչով մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը