Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 15:43 19-10-2021

Ջոլիի դուստրը հանրության առաջ է հայտնվել մոր հին զգեստով՝ սեռափոխության մասին լուրերից հետո

Դերասանուհի Անջելինա Ջոլին «Հավերժները» ֆիլմի պրեմիերային կարմիր գորգին է հայտնվել իր հինգ հարազատ և որդեգիր երեխաների ընկերակցությամբ:

Մասնավորապես, 46-ամյա դերասանուհուն ուղեկցել է նրա 15-ամյա դուստրը՝ Շայլո Նուվելը: Ջոլիի և Բրեդ Փիթի ավագ դուստրը հանրության առաջ է հայտնվել բարակ ուսագոտիներով երկար զգեստով:

Ինչպես նշում է Hollywood Life պարբրականը, Շայլոյի համար վերաձևվել է Անջելինա Ջոլիի հին զգեստը:

Պրեմիերային ներկա են եղել նաև 20-ամյա Մեդոքսը, 13-ամյա Նոքսը, 16-ամյա Զախարան և 13-ամյա Վիվիենը, բացակայել է միայն աստղի որդեգիր տղան՝ 17-ամյա Պաքսը: Ըստ տեղեկացված աղբյուրների, նրանց հանդերձանքները ևս ընտրվել և վերաձևվել են մոր զգեստապահարանից:

2019թ.-ին հաղորդվել էր, որ այն ժամանակ դեռ 13 տարեկան Շայլո Նուվելը սեռափոխության նպատակով դիմել է հորմոնալ թերապիայի և իր աստղային ծնողներին խնդրել իրեն Ջոն անվանել:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները