Ներքին 5 տարի առաջ - 13:48 19-10-2021

Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված. պաշտպան

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված: Այս մասին Tert.am-ին հայտնել է Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ մեր բողոքը»,-նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Կալանավորման որոշման դեմ բողոք էր ներկայացվել:

Հիշեցնենք նաև, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը