Ուղիղ եթեր
14։00-ի դրությամբ 9 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք  ունեցողների 15,97 տոկոսը
copy image url

14։00-ի դրությամբ 9 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 15,97 տոկոսը

Ներքին 3 տարի առաջ - 17:04 17-10-2021

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 26627 -ը կամ 15,97 տոկոսը։

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ։

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու անդամի ընտրություններ են։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում կընտրեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի։

Շիրակի մարզի Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Նույն մարզի Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Սյունիքի մեկ այլ՝ Տաթև համայնքում համամասնական ընտրությունը կկատարվի «Ապրելու երկիր» կուսակցության, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։

Իսկ այդ մարզի Տեղ համայնքի համամասնական ընտրություններում պայքարի մեջ են «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Եվ, վերջապես, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում համամասնական ընտրություններին մասնակցության համար գրանցվել են «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագի» կուսակցությունները և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Ամենից շատ դիտված

16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
16:00 Սրբազանը ճիշտ էր՝ ես սխալվեցի. ովքե՞ր կմիավորվեն նրա դրոշի տակ
20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
15:45 Հնամաշ գազելներ, քարուքանդ ավտոկայան․ Արմավիրից Երևան գնալ-գալը գլխացավանք է դարձել
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
15:52 Գավառում բախվել են Opel-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկաններ են
21:04 Ընձի հեչ մարդ չի կռնա արգելե, որ խոսամ, ես փոքրուց ճարպիկ եմ եղել. Սարիկ Մինասյան