copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:24 16-10-2021

Սահմանին ցանկապատի կառուցումը պաշտպանություն է Պուտինից և Լուկաշենկոյից. Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին մեկնաբանել է Բելառուսի հետ սահմանին ցանկապատ կառուցելու անհրաժեշտությունը: Քաղաքական գործիչը ցանկապատն անվանել է միգրացիոն շանտաժից պաշտպանվելու միջոց. նրա խոսքերը մեջբերում է Polskie Radio-ն:

«Լեհ-բելառուսական սահմանին ցանկապատի կառուցումը կօգնի երկարաժամկետ հեռանկարում պաշտպանել Լեհաստանին միգրացիոն շանտաժից, այս դեպքում (Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ) Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի կողմից: Մենք չենք ցանկանում, որ մեզ շանտաժի ենթարկեն»,- եզրափակել է վարչապետը: