Մամուլ 5 տարի առաջ - 09:31 15-10-2021

Վարդան Ղուկասյանը ՔՊ-ի թեկնածուի՞ն է սատարում․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Առաջիկա կիրակի օրը հայրաքաղաք Գյումրիում թեժ է լինելու: Հատկանշական է, որ թեժությունը պայմանավորված է ոչ թե գյումրեիցների ակտիվությամբ, այլ կուսակցությունների ու դաշինքների առատությամբ:

Ըստ գյումրեցիների շրջանում տարածված լուրերի, եթե նախկին ընտրություններին շուրջ 60 հազար ընտրողներ են մասնակցել, ապա այս ընտրությունները անհամեմատ պասիվ են ընթանալու:

Առավել եւս, որ գյումրեցիները հիմնականում մոլորվել են կուսակցությունների, դաշինքների առատությամբ. «Չգիտենք, թե որ կուսակցությունը տակից ում ստվերն է»:

Բանը հասել է այնպիսի տրագիկոմեդիկ փաստերի, որ «Թասիբով դաշինքի» առաջին համար Կարապետ Պողոսյանը, չգիտես ինչու, գյումրեցիներին փորձում էր համոզել իր շապիկով, որ ինքը իրենց թշնամին չէ, կրելով «Ես թշնամի չեմ» վերտառությամբ սեւ շապիկ:

Գյումրեցիների աչքից չի վրիպել նաեւ այն, որ Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի մերձավոր շրջապատը, բնականաբար, ոչ առանց նրա իմացության, վերջին օրերին սկսել է ակտիվ աշխատել ոչ ավել, ոչ պակաս ՔՊ-ական թեկնածուի համար:

Ըստ երեւույթին, Վարդան Ղուկասյանը, որոշել է իր եւ իր որդու վրա «կախված» ջրել` հաճոյանալով իշխանություններին»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի