Արտաքին 4 տարի առաջ - 18:57 14-10-2021

Չինաստանը տիեզերք է արձակել առաջին արևային աստղադիտարանը

Չինաստանն այս տարի 37-րդ տիեզերական արձակումն է իրականացրել՝ ուղեծիր ուղարկելով արևային աստղադիտարան և 10 այլ արբանյակներ: Այս մասին հայտնում է Չինական օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):

Չանչժեն-2D հրթիռն օդ է բարձրացել Չինաստանի հյուսիսում գտնվող Տայուան ​​տիեզերակայանից Մոսկվայի ժամանակով 13:51-ին: Հրթիռն օգտագործել է կատարելագործված կոնֆիգուրացիա, որը թույլ է տվել տեղավորել ավելի քան 10 արբանյակ, իսկ առաջին աստիճանը հագեցած էր վանդակավոր ղեկերով, ինչը պետք է հանգեցնի ավելի ճշգրիտ վայրէջքի՝ առանց պատահական զոհերի:

Հիմնական օգտակար բեռը չինական առաջին արևային աստղադիտարանն է՝ չինական H-alpha Solar Explorer-ը (CHASE), որը կզբաղեցնի արևի համաժամանակյա ուղեծիրը 517 կիլոմետր բարձրության վրա: Բացի դրանից, տիեզերանավում են մթնոլորտի խտությունը որոշող փորձնական արբանյակը և մասնավոր փորձնական ապարատը՝ օդերևութաբանական դիտարկումների համար:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում