Արտաքին 5 տարի առաջ - 16:43 14-10-2021

Կուբան վերացնում է պարտադիր ՊՇՌ թեստը զբոսաշրջիկների համար

Կուբան նոյեմբերի 15-ից վերացնում է պարտադիր ՊՇՌ թեստերը զբոսաշրջիկների համար: Կղզի մուտք գործելու համար բավարար է պատվաստման վկայագիրը: Ծրագրի համաձայն՝ այս պահի դրությամբ արդեն պատվաստվել է բնակչության 90%-ը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:

«Նոյեմբերի 15-ից, երբ պատվաստված կլինի Կուբայի բնակչության ավելի քան 90%-ը, մեր սահմաններն աստիճանաբար կբացվեն, ինչպես նաև կմեղմացվեն ժամանող ուղևորների համար սանիտարահիգիենիկ արձանագրությունները»,- ասել է պետության ղեկավարը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:

Բերմուդեսը նշել է, որ Կուբան ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել զբոսաշրջիկների համար և կղզին որպես զբոսաշրջային ուղղություն առաջ մղել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ