Վարչապետը գյուղացիական տնտեսություններին խորհուրդ տվեց արդեն այս պահից սկսած մտածել կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու մասին և մինչև 2027թ-ը ոռոգման ջրի դիմաց ոչ մի լումա չվճարել։
Մինչև 3 հա հողատարածքներում ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողները կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից։
Այս մասին որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջարկով։