Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:07 13-10-2021

Ոչ իրավաչափ բեռից գործատուները խուսափելու համար վերցնելու են իրենց բիզնեսն ու ՀՀ-ից գնան․ Գևորգ Պետրոսյան

Ես չեմ պատվաստվելու, ու, ենթադրենք, ինձ ԵՊՀ-ն ասեց, էլ չգաս աշխատանքի, իմ փոխարեն ով է գալու աշխատանքային իրավունք կարդա, Աղազարյան Հովի՞կը, թե՞ Սիմոնյան Ալենը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը ու ավելացրել. «թող ներվի ասել, գործատուների հերն անիծում են»։
Նրա դիտարկմամբ՝ ոչ իրավաչափ բեռից գործատուները խուսափելու համար վերցնելու են իրենց բիզնեսն ու ՀՀ-ից գնան, իսկ միջին խավը, եթե գնաց, ՀՀ-ն դառնում է դատարկ հող, թուրքին էլ հենց դա է պետք։
«Նոյեմբերի մեկից շուն ու կատու պահողները պետք է հաշվառեն իրենց կենդանիներին, դրան էլ հաջորդելու է հարկերի գանձումը, արա տենց լավ չի, դրեք տների տառականներին հաշվառեք, ճանճերին, մոծակներին, շենքի կռիսներին։ Հաշվառեք՝ տեսեք ով ինչքան տառական ունի տանը, որ հարկ դնեք, ու դրանով պետական բյուջե լցնեք»,- ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ կառավարություն ղեկավարը թքած ունի բիզնեսի վրա, կրթական գործընթացի վրա, նա մի բան գիտի, տուգանել, կալանավորել, փռել ասֆալտին։ Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան