Արտաքին 5 տարի առաջ - 18:19 13-10-2021

Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի հարցով պարտավորությունները չկատարելու համար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հայտարարության մեջ մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի հարցով պայմանավորվածությունները չկատարելու համար և հայտարարել Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում Անկարայի ռազմական գործողության մասին՝ ընդդեմ քրդական կազմավորումների:

«Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք PKK/YPG-ի (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժեր) կողմից հարձակումների ուժեղացման»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ահաբեկիչները Թուրքիայի տարածքի ուղղությամբ կրակում են մոտ 30 կիլոմետր հեռավորությունից:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Անկարան պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, որ նրանք առնվազն 30 կիլոմետրով թուրքական սահմաններից կհեռացնեն ահաբեկիչներին: «Բայց նրանք չպահեցին իրենց խոսքը»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի