Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 15:17 12-10-2021

ԱՀԿ-ն հայտնել է «Սպուտնիկ V»-ի գրանցման ժամկետները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մինչև 2021 թվականի ավարտը կարող է հավանության արժանացնել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, եթե մոտ օրերս ավարտվի անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերի ստորագրումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կազմակերպության ավագ գիտաշխատող Սումիա Սվամինատանին:

«Ռուսական իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ այդ փաստաթղթերը կստորագրվեն շատ շուտով, և հենց դա ավարտվի, սկզբունքորեն մենք դրան ենք սպասում, կվերականգնվի դոսյեի գնահատումը, կվերսկսվի երկխոսությունը, այնուհետև կծրագրվի տեսչական ստուգումը»,- ասել է նա:

Նրա խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբ կարող են կայանալ այդ տեսչական ստուգումները, սակայն ԱՀԿ-ն հույս ունի, որ մոտ ժամանակներս:

«Այնպես որ, եթե փաստաթղթերը ստորագրվեն առաջիկա երկու օրերին, որից հետո գնահատումը վերսկսվի, ապա շատ հնարավոր է, որ ստուգումը նույնպես տեղի ունենա մինչև տարեվերջ, և գործընթացը կարող է ավարտվել»,- հստակեցրել է փորձագետը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում