Արտաքին 5 տարի առաջ - 12:03 12-10-2021

Վրաստանում վիճում են, թե որքան մեղր է կերել Սահակաշվիլին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բանտում գտնվելու ընթացքում կես կիլոգրամ մեղր է գնել, որը չի համապատասխանում նրա հացադուլի մասին արած հայտարարությանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Sputnik Գրուզիան»:

«Նա անձամբ է յոթ տարա մեղր գնել՝ օգտագործելով իր սեփական բանկային քարտը և կես կիլոգրամ մեղր է կերել»,- ասել է վարչապետը:

Միևնույն ժամանակ, Սահակաշվիլիի համախոս, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Եկատերինա Խերխեուլիձեն պատասխանել է, որ Վրաստանի նախկին նախագահը գնել է ընդամենը հինգ փոքր տարա մեղր, բայց ավելի ուշ դրանք հետ է վերադարձրել:

«Նա հինգ փոքր տարա մեղր է գնել՝ յուրաքանչյուրը 50 գրամ. ցանկացել է մեկ թեյի գդալ լցնել թեյի մեջ, բայց հետո մտափոխվել է»,- ընդգծել է Խերխեուլիձեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանտում հացադուլ հայտարարած Սահակաշվիլին շարունակում է նիհարել: Նրա անձնական բժշկի՝ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով, քաղաքական գործիչը նիհարել է ավելի քան 14 կգ-ով, «նա ոչ մի մեղր չի ուտում»:

Մինչ այդ, Վրաստանի քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարիաշվիլին ասել էր, որ Վրաստանի նախկին ղեկավարը բանտի խցում սկսել է մեղր ուտել և բնական հյութեր խմել:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա