Ներքին 5 տարի առաջ - 16:27 10-10-2021

Հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ հոկտեմեբրի 10-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբը երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաև անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։

«Լավարդ Սկոու-Լարսենը փոքր հասակից ջութակ է նվագում, այժմ էլ հանդես է գալիս ե՛ւ որպես ջութակահար, ե՛ւ որպես դիրիժոր, նաև ջութակի դասեր է տալիս։ Երաժիշտը խոստովանում է, որ դժվար չէր ջութակից անցում կատարել դիրիժորության` եթե գիտես, թե ինչպես է նվագախումբն աշխատում, ունես տաղանդ, սեր դիրիժորության նկատմամբ, ապա անցումը բարդ չէ։ Լավարդ Սկոու-Լարսենը նկատում է, որ իր համար հավասարաչափ հոգեհարազատ է թե՛ ջութակ նվագելը, թե՛ դիրիժորական վահանակի առջև կանգնելն ու նվագախումբ ղեկավարելը։

Դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը Հայաստանում առաջին անգամ չէ։ Ասում է՝ ծանոթ է հայկական երաժշտությանը, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին, առանձնակի շեշտեց դուդուկն ու այս նվագարանի հնչողությունը։ «Շատ երաժշտական երկիր է Հայաստանը, առանձնահատուկ մարդիկ են այստեղ։ Ես շատ եմ սիրում ձեր երկիրը»,- նշեց մաեստրոն՝ հավելելով, որ ուրախ է հանդես գալու «Արմենիա» փառատոնի շրջանակում և ղեկավարելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. Լավարդ Սկոու-Լարսենը ջութակի վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։

Նշվում է, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը՝ հայ երաժշտասերներին ներկայացնելով սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը