Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել
copy image url

Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Ներքին 3 տարի առաջ - 14:55 08-10-2021

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Գեղամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսին նման նախաձեռնության համար, նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Ամենից շատ դիտված