Ներքին 4 տարի առաջ - 12:11 08-10-2021

Այսօր պետք է խոսել ՌԴ-ի և Հայաստանի միջև իրական տեխնոլոգիական դաշինքի մասին. Կոպիրկին

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել է «Ռուսատոմ միջազգային ցանց» ոլորտային համալիրի նախագահ Վադիմ Տիտովի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հանդիպումը՝ նվիրված տարածքների զարգացման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպմանը ներկայացվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են քաղաքային և գյուղական միջավայրի կարևոր օբյեկտների անխափան էլեկտրասնուցման ապահովումը էլեկտրաէներգիայի կուտակման ժամանակակից համակարգերի միջոցով, ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացման ընթացքում սեյսմիկ ակտիվ շրջանների համար կոմպոզիտային նյութերի, մասնավորապես՝ ածխածնի մանրաթելերի օգտագործումը, կենցաղային, բժշկական և արդյունաբերական թափոնների կուտակման խնդիրների լուծումը:

Նաև առաջարկներ են ներկայացվել առանձին համակարգերի թվայնացման, քաղաքային տրանսպորտի աշխատանքի օպտիմալացման, էլեկտրատրանսպորտի զարգացման և այլ միջոցներով Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում