Մամուլ 4 տարի առաջ - 09:39 08-10-2021

Քաղավիացիայի կոմիտեն դեռ աուդիտ չի անցել. գործընթացը դոփում է տեղում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կհիշեք՝ նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չէր անցել։

Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔԱԿ-ի ու Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա փետրվարին: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը: «Մենք հարցազրույց ունեցանք իրենց հետ, եւ հետո իրենք իրենց կայքում գրեցին, որ առաջընթաց կա: Հաջորդ հանդիպումը 2022 թվականի փետրվար ամսին է:

Այդ գործընթացը բավականաչափ երկար է. սկզբից վեր են հանվում հիմնապատճառները, թե որոնք են եղել, որ այդ թերությունները արձանագրվել են, հետո կազմվում է ծրագիր՝ ինչպես ենք մենք դուրս գալու այդ վիճակից, ինչպես ենք այդ թերությունները վերացնելու, ժամանակացույցն ենք կառուցում, թե ինչպես պետք է դա անենք, ու իրականացվում է դրանց վերացումը: Ապա համաձայնեցնում ենք իրենց հետ»,- պարզաբանեց Գյուրջյանը՝ նկատելով, որ թերությունները վերացվել են:

Տեղեկացնենք, որ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած օդաչուների պատրաստվածության մակարդակը ստուգելով։ Իսկ EASA-ի մասնագետները կոմիտեում նախորդ տարվա փետրվարին էին աուդիտ իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ էին հայտնաբերել, որոնք գերազանցել են 50 էջը»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ