3+3 Լավրովյան բանաձևն ու Հայաստանյան դիլեման
copy image url

3+3 Լավրովյան բանաձևն ու Հայաստանյան դիլեման

Արտաքին 3 տարի առաջ - 15:12 07-10-2021

Իրանի նոր արտգործնախարարը Մոսկվայում կայացած իր առաջին բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել միջուկային գործարքի բանակցությունները։ Թեհրանը նաև պատրաստ է միանալ Կովկասում խնդիրների լուծման նոր ֆորմատին, որն առաջարկում է Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է ռուսական РБК գործակալությունը։



Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության պատասխանատու Հուսեյն Ամիր Աբդուլահհի հանդիպումը, որը կայացել էր Մոսկվայում հոկտեմբերի 6-ին, տևել էր ավելի քան 2 ժամ։ Նախարարները խոսել են փակ դռների հետևում՝ պատվիրակության ներկայացուցիչների ներկայությամբ։

Ինչպես հանդիպումից հետո հայտարարեց Լավրովը, քննարկվող թեմաների առանցքում են եղել Աֆղանստանում իրավիճակի կարգավորումը, նաև Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված նոր ֆորմատի ստեղծումը։ Բնականաբար, նախարարները չէին կարող շրջանցել Վիեննայի բանակցությունների վերսկսման գործընթացը, որը վերաբերում է Իրանի միջուկային գործարքին։

Քանի որ քննարկվող ոչ բոլոր հարցերն են վերաբերում մեզ, մենք կանդրադառնանք միայն կովկասյան տարածարշրջանում իրավիճակի կարգավորման նոր ֆորմատին, որն առաջարկում է ռուսական կողմը։

Եվ այսպես, Կովկասի ինչի՞ն է պետք բանակցությունների ու իրավիճակի կարգավորման նոր ֆորմատը

Լավորվը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում քննարկել են նաև՝ Հարավային Կովկասում խնդիրների քննարկման ու կարգավորման «3+3» ձևաչափը, այն է՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա։

«Այժմ աշխատում ենք մեր հայաստանյան գործընկերների հետ։ Մեծ հույս ունենք, որ Վրաստանը նույնպես կմիանա այս ձևաչափին, չնայած այն խնդիրներին, որոնք այսօր ծառացած են նրա առջև։ Այս ձևաչափը հնարավորություն կտա կարգավորել և կոնսեսուսի հասնել տարածաշրջանում արագ փոփոխվող իրադարձություններին»,- ասել է Լավրովը։

Նոր ձևաչափի առաջարկն իրականում նոր չէ։ Բանակցությունների ու խորհրդակցությունների նոր ֆորմատի ձևավորման մասին պաշտոնական Անկարան խոսեց 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Էրդողանը, նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին՝ Բաքու այցից անմիջապես հետո հայտարարեց նոր ձևաչափի անհրաժեշտության մասին և այն անվանեց «Վեցի պլատֆորմ»։ Հիմա նոր ձևաչափի առաջխաղացման ու ձևավորման լոբբինգով ակտիվորեն զբաղվում է պաշտոնական Մոսկվան։

РБК-ն հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրում է․ «Հասկանալի էր, որ եթե այս ձևաչափի նախաձեռնողները լինեին Անկարան ու Բաքուն, ապա Հայաստանի մասնակցությունը կարելի էր բացառված համարել։ Այդ պատճառով էլ հարթակի ձևավորման նախաձեռնությունը նրանք ջենթլմենաբար զիջեցին Ռուսաստանին ու Իրանին»,- ընդգծում է ռուսական դիվանագիտական աղբյուրը։

Ըստ այդ աղբյուրի, եթե այս ձևաչափն աշխատի, ապա դրա շրջանակներում քննարկվելու են ոչ թե ինչ-որ անհատական ու լոկալ հարցեր, այլ ընդհանուր տարածաշրջանային օրակարգը։ Ու դրա գլխավոր տարբերությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից հենց դա է։ Մինսկի խումբը քննարկում է բացառապես Արցախյան հակամարտության կարգավորման հարցը։



Ի դեպ, բանակցային նոր ձևաչափին անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Մենք կողմ ենք այդ ձևաչափին և հույս ունենք, որ մյուս երկրները նույնպես կմիանան քննարկման այդ հարթակին։ Թեև ես գիտեմ, որ Վրաստանը դեռ պատրաստ չէ նման ձևաչափի, քանի որ Ռուսաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ»,- հայտարարել է Ալիևը CNN Turk-ին տված հարցազրույցում։


Վրաստանն իր հերթին, արտգործնախարարի մակարդակով արձագանքեց այս առաջարկին։ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին կտրուկ դեմ էր արտահայտվել այս առաջարկին․ «Ոչ մի պլատֆորմ չի կարող քննարկվել Ռուսաստանի հետ, քանի որ վերջինս օկուպացրել է մեր տարածքները»,- հայտարարել էր նա մարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։


РБК-ի աղբյուրները նշում են, որ Վրաստանի մերժումը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի դիրքորոշման վրա։ Նրանք դա բացատրում են հետևյալ կերպ․ «Առաջին հերթին առանց Վրաստանի այս ձևաչափն արդեն կրճատված կլինի, երկրորդ, Վրաստանի բացակայությունը կարող է կշեռքի նժարը թեքել դեպի ադրբեջանաթուրքական տանդեմը»։



Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն առաջին հերթին պետք է հասկանա, թե կոնկրետ ինչ ֆորմատի մասին է խոսքը, ինչ նպատակներ է հետապնդում, ինչ պայմաններով և ինչ սկզբունքներով։ Փաշինյանն ընդգծել է, որ միայն այդ ամենը հասկանալուց հետո Հայաստանը վերջնական որոշում կկայացնի։

Սակայն Ռուսաստանի և Վրաստանի միջև հակասությունների պատճառով, եթե ինչ-որ բան ստացվի, դա շուտ չի լինի, ենթադրում է РБК-ի աղբյուրը: Հինգ երկրները կարող են գործել՝ Թբիլիսիի համար դուռը բաց թողնելով, նշել է ռուսական դիվանագիտական աղբյուրը:

«Ամենաիրատեսականն այժմ այն է, որ խոսենք «3+2» ձևաչափի գործարկման մասին` ենթադրելով, որ ապագայում մասնակցությունը Վրաստանի համար փակ չի լինի: Եթե Թբիլիսին ցանկանա, նախաձեռնության բոլոր մասնակիցները պատրաստ կլինեն», - պարզաբանել է նա:

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
17:05 Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ վերլուծաբան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
17:20 Իրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
16:25 Ո՞վ է Սվետան և որտեղի՞ց նրան վարորդների անձնական տվյալները․ «Նաիրի ինշուրանսը» հերքում է իր մեղավորությունը