Արտաքին 5 տարի առաջ - 09:55 06-10-2021

Սթոլթենբերգը նշել է, թե Ուկրաինան և Վրաստանը երբ կընդգրկվեն ՆԱՏՕ-ի կազմում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը վաղ թե ուշ կանդամակցեն ՆԱՏՕ-ին, բայց դա «վաղվա օրվա հարց չէ»: Այդ մասին նա հայտարարել է Բրուքինգսի ինստիտուտի և Ջորջթաունի համալսարանի կազմակերպած առցանց միջոցառման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Կարծում եմ` ակնհայտ է, որ դա վաղը տեղի չի ունենա, բայց նրանք կմիանան: Ուստի, իմ ուղերձը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, և այն, ինչի մասին երեկ խոսել ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, սա է. մենք պետք է ուժեղացնենք մեր ջանքերը և ավելին անենք ադամակցել ցանկացող այս երկրների համար»,- ասել է նա:

Նրա խոսքով, երկու երկրներն էլ պետք է ավելի շատ աջակցություն ստանան ՆԱՏՕ-ից: Նրանց նաև օգնություն է անհրաժեշտ կոռուպցիան հաղթահարելու և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, չպետք է ազդեն դաշինքին միանալու Վրաստանի և Ուկրաինայի ցանկության վրա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը