MSD դեղագործական ընկերության կորոնավիրուսի դեմ դեղահաբերի արդյունավետության մասին հայտարարությունը «միանշանակ լավ նորություն է»: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է ԱՀԿ-ի նոր հիվանդությունների բաժնի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր տվյալների»,- ասել է Վան Կերկհովեն՝ հավելելով, որ կորոնավիրուսի ամենածանր հետևանքների դեմ դեղահաբի հայտնվելն «անկասկած լավ նորություն է»:
Նա նաև նշել է, որ բժիշկներն ու հիվանդները ցանկանում են վարակը բուժել վաղ փուլում, ինչը նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքի և մահվան հավանականությունը:
«Ես կարծում եմ, որ բոլորն են ուզում հիվանդությունը բուժել վաղ փուլում, որպեսզի թույլ չտանք, որ մարդիկ հասնեն այս ծանր վիճակին և մահանան հիվանդությունից»,- ընդգծել է Վան Կերկհովեն: