Ներքին 4 տարի առաջ - 21:35 05-10-2021

Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի և Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. իշխանությանը խանգարող մարդիկ չեզոքացված չեն. Աբրահամյան

Մեկ տարի առաջ այս օրերին ՀՀ զինված ուժերը համառ մարտեր էին մղում Հայաստանի և Արցախի անվտանգության համար: Մինչ ռազմաճակատում առաջապահ ստորաբաժանումները կյանքի գնով մարտական խնդիր էին լուծում, Հայաստանի իշխանությունները պարտությունը քողարկելու հիմնավորումներ էին փնտրում, մեղավորներ նշանակում և կեղծ թիրախներ հնարում: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Խնդիրը մեկն էր՝ ինչ էլ լիներ, պետք է հայտարարվեր, որ մեղավոր են բոլորը բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից:

Պետական մեքենան գործի դնելու փոխարեն, իշխանությունը կազմաքանդում էր նույնիսկ խաղաղ պայմանների համար նախատեսված մեխանիզմները»,-ասաց պատգամավորը և շեշտեց, որ այն մարդիկ, որոնք պնդում են, թե այս պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել սխալմամբ կամ դիտմամբ մոլորեցնում են հանրությանը:

Տիգրան Աբրահամյանի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի մեկնարկը տրվել էր դեռևս 2018թ-ին հեղափոխությունից հետո, իսկ հետագայում դրանք ավելի արագ փուլ մտան: Նրա խոսքով՝ պատերազմ սկսելուն նպաստեց նաև իշխանության ՝ ՀՀ ԶՈՒ հրամանատարության և ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի առաջին դեմքերի մեկուսացումը հասարակության պառակտումը և ժողովրդին խաղաղության պատրաստելու քայլերը.

«Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու քաղաքական որոշման հիմքում Հայաստանում ստեղծված իրավիճակն էր, որի պայմաններում Ադրբեջանում եկան վերջնական եզրահանգման, որ ժամանակն է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը նաև պնդեց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է ապահովվի, քանի որ վերջիններս շատ մանրամասներ կարող են հայտնել պատերազի պարտության հանգամանքների մասին .

«Իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն: ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի: Վաղ թե ուշ իշխանությունը փոխվելու է , իսկ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու այն իրականությունը, այն ինչուների պատասխանը, ինչն այս իշխանությունների օրոք բացառված է»,-ասաց Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին