Արտաքին 5 տարի առաջ - 21:09 05-10-2021

Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդային ցուցանիշի է հասել

Եվրոպայում գազի գները թարմացրել են ռեկորդը՝ գերազանցելով 1400 դոլարի նշագիծը: Այդ են վկայում Լոնդոնի ICE բորսայի երեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ի տվյալները։

Մասնավորապես, Լոնդոնի բորսայում ֆյուչերսների արժեքը մոտեցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1430 դոլարի:

Միևնույն ժամանակ, Նիդեռլանդների TTF հանգույցում նոյեմբերյան ֆյուչերսների գինը առևտրի ընթացքում կազմել է 1,427 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, կամ 118,4 եվրո մեկ ՄՎտժ-ի համար (ելնելով ընթացիկ եվրո/ԱՄՆ դոլար փոխարժեքից, ICE գները ներկայացված են եվրո մեկ ՄՎտժ ցուցանիշով)։

Նախորդ երեկոյան հաղորդվել է, որ գազի գները նվազել են «Հյուսիսային հոսք -2»-ի մասին լուրերի պատճառով: Իր գագաթնակետին, Նիդեռլանդներում TTF հանգույցի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել էին գրեթե 70 դոլարով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար