Ներքին 4 տարի առաջ - 13:54 05-10-2021

Հայաստանը համախոհներ է գտել հյուսիսում և հարավում. առաջիկա օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցով քննարկումները կշարունակվեն Մոսկվայում. Коммерсантъ

Հայաստանը փորձում է օգուտ քաղել վերջերս դիվանագիտական դիմակայության մեջ հայտնված Իրանի և Ադրբեջանի միջև առկա հակացություններից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզոյանի՝ Թեհրան և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվա կատարած այցերին: Իրան կատարած այցը հոդվածագիրը հաջող է բնութագրում՝ նշելով, որ «կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել իրանական սահմանից Երևան տանող ճանապարհի կառուցման մասին, որը չի անցնելու Ադրբեջանի տարածքով»:

Աղբյուրը նկատում է, որ օրերս Վիլնյուսի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես բարձրացրել է Իրանի հարցը՝ խոստանալով, որ «երբեք չի մոռացվի», որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իրանը «կյանքի ճանապարհ» էր հայերի համար: «Վստահ եմ, որ մեր իրանցի գործընկերները գիտեն, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել և չի մասնակցի Իրանի դեմ դավադրությանը, քանի որ այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»,- ասել էր Փաշինյանը:

Հոդվածագիրը նշում է, որ միևնույն ժամանակ «Թեհրանում մեծ տարածում է գտել դավադրության գաղափարը, որը պատրաստում է Բաքուն, այն էլ Իրանի վազղեմի թշնամու՝ Իսրայելի հետ միասին: Իրանցի պաշտոնյաները բազմիցս արդեն շեշտել են հարևան երկրներում «սիոնաիստական ռեժիմի» ներկայության մասին՝ նկտաի ունենալով Ադրբեջանին:

«Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է երկու հարևան երկրի հակամարտությունից օգուտ քաղել: Արարատ Միրզոյանի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքով՝ իրենք անդրադարձել են այդ թվում և տրանսպորտային հաղորդակցությունների թեմային: Խոսքը նոր ճանապարհի մասին է, որը պետք է միավորի Իրանը ՀՀ մայրաքաղաքի հետ»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհի 20 կմ-անոց հատվածը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, ինչն էլ հանգեցրել է վերջերս տեղի ունեցած սկանդալին, երբ ադրբեջանցի սահմանապահներն արգելել են իրանցի վարորդների երթևեկությունն այդ հատվածով և հարկեր են պահանջել նրանցից 100 դոլարի չափով:

«Նոր ճանապարհը կրելու է «Տատու» անվանումը: Այն կարճատև ժամանակում կառուցելու համար, երկուշաբթի Երևան է ուղևորվել իրանական պատվիրակությունը՝ ճանապարհների և քաղաքաշինության հարցով փոխնախարար և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ»,- գրում է պարբերականը:

Եվրասիական պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Վոսկանյանը «Կոմերսանտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հարաերությունների սրումն Իրանի և Ադրբեջանի միջև մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար Թեհրանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման տեսանկյունից:

«Հաշվի առնելով Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին՝ Երևանը կարող է ակտիվացնել համագործակցությունն իրանցիների հետ՝ հակաահաբեկչական բնույթի համատեղ գործողությունների առումով: Մյուս կողմից՝ Հայաստանն Իրանի և Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության պարագայում կարող է հարթակ դառնալ այդ հարցով եռակողմ համագործակցության խորացման համար»,- նշել է իրանագետը:

«Հայ ղեկավարների արտաքին քաղաքականության գործունեությունը երկուշաբթի չի սահմանափակվել իրանական ուղղվածությամբ: Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նույն օրն ուղևորվել է Մոսկվա, որտեղ հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ Վյաչեսլավ Վոլոդինի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Առաջիկա օրերին Մոսկվայում քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցով կշարունակվեն. հոկտեմբերի 6-ին Մոսկվա է մեկնելու Իրանի ԱԳ նախարարը: Բացի այդ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Մոսկվա կմեկնի Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը

Ձեզ գուցե հետաքրքրի