Արտաքին 5 տարի առաջ - 19:19 04-10-2021

Թբիլիսիում կորոնավիրուսից ութամյա երեխա է մահացել

Թբիլիսիի Ցիցիշվիլիի կլինիկայում ութամյա երեխա է մահացել՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով:

Ինչպես լրագրողներին հայտնել է հիվանդանոցի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն, երեխան բնածին քրոմոսոմային պաթոլոգիա է ունեցել և սրտի արատ: Անչափահասը մարմնի ցածր կշիռ է ունեցել եւ հոգեկան խանգարումներ։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:

«Նա մեզ մոտ եկավ կորոնավիրուսի հաստատումից հետո վեցերորդ օրը: Մինչ այդ նա գտնվում էր այլ կլինիկայում եւ այնտեղից նրան տեղափոխել էին ծանր վիճակում», - ասել է Չխաիձեն:

Ներկայումս Ցիցիշվիլիի անվան կլինիկայում կորոնավիրուսով բուժվում է մոտ 80 երեխա: Նրանք մնում են ստացիոնար բաժանմունքում` իրենց ծնողների հետ: Ըստ Չխայիձեի՝ դրանցից միայն երկու ծնող է պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դոզայով, մնացածը չեն պատվաստվել:

Համաճարակաբանները քաղաքացիներին կոչ են անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նախօրեին Վրաստանում կատարվել է 4124 պատվաստում, ինչը շատ ցածր ցուցանիշ է:

Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ, 867-ի մոտ հաստատվել է հիվանդությունը, իսկ 1877-ը ապաքինվել է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում