Ռուսաստանում անօթևանը գուլպաները չորացրել է Անմար կրակի մոտ. նրան կալանավորել են
copy image url

Ռուսաստանում անօթևանը գուլպաները չորացրել է Անմար կրակի մոտ. նրան կալանավորել են

Արտաքին 3 տարի առաջ - 16:02 04-10-2021

Միասում (քաղաք Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում) դատարանը երկու ամսով կալանավորել է տեղի բնակչին, որը, ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, փորձել է խարույկ վառել և չորացնել գուլպաները Անմար կրակի մոտ: 40-ամյա անօթևանը մեղադրվում է նացիզմի վերականգնման մեջ: Այս մասին հայտնում է «Մեդիազոնան»՝ հղում անելով քաղաքային դատարանի մամուլի ծառայությանը:

Անօթևանը կրակի մեջ գցել է պլաստմասսե ծաղկեպսակներ խարույկը թեժացնելու համար: Դրա պատճառով հուշարձանի վերին հատվածը վնասվել է, ինչը ստիպված են եղել հանել: Ավելի ուշ տեղի բնակչին տեսախցիկներով գտել է ոստիկանությունը և ձերբակալել: Նրա դեմ հարուցվել է վանդալիզմի վերաբերյալ գործ:

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվել են Անմար կրակի մոտ այրված ծաղկեպսակների մասին տեղեկությունները, գործը վերցրել են ներքին գործերի նախարարությունից և փոխանցել Ռուսաստանի քննչական կոմիտեին: Այնտեղ վանդալիզմի մասին հոդվածը փոխարինվել է նացիզմի վերականգնմամբ: Նշվում է, որ այս մեղադրանքը ենթադրում է գործողություններ, որոնք կատարվել են հրապարակայնորեն: Սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, անօթևանը հալեցրել է ծաղկեպսակները գիշերը, երբ հուշարձանի մոտ մենակ էր:

Ամենից շատ դիտված