Արտաքին 5 տարի առաջ - 13:33 04-10-2021

Չինաստանում կանխատեսում են նոր «X վիրուս»-ի ի հայտ գալը

Աշխարհն ապագայում կբախվի նոր վիրուսի, ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի (CDC) ղեկավար Գաո Ֆուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նրա խոսքով, նոր «X վիրուսը» կարող է հայտնվել ցանկացած վայրում և ցանկացած պահի և դրա բնութագրիչները դեռ ոչ ոքի հայտնի չեն:

«Հանուն մարդկության ապագայի, պետք է միասին աշխատենք խնդրի լուծման համար: Այս առումով ես առաջարկում եմ «չորս C սկզբունքը»` համագործակցություն, մրցակցություն, հաղորդակցություն կամ տեղեկատվության փոխանակում և, վերջապես, համակարգում, երբեմն նաև երրորդ կողմի հետ»,- ասել է CDC ղեկավարը՝ գիտության և տեխնոլոգիաների միջազգային ֆորումում ելույթի ժամանակ:

Նա նաև կարևորել է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության վտանգը՝ երևույթն անվանելով «ինֆոդեմիա», որի դեպքում միահյուսվում են իրական և կեղծ փաստերը:

«Սա առաջացնում է բազմաթիվ ասեկոսեներ և խնդիրներ, որոնք ստիպված ենք լուծել»,- ասել է Ֆուն՝ շեշտելով, որ Չինաստանի կողմից տեղեկատվության բաց փոխանակումը աշխարհի գիտնականներին թույլ տվեց արագորեն սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան