Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 22:20 03-10-2021

Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է. ԻԻՀ խորդարանի պատգամավորների հայտարարությունը

Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով isna.ir կայքը, հայտարարությունում նշվել է. «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին։

Մեր հարևան երկրների, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վաղեմի են ու կանգուն։ Թշնամիների հրահրումները չեն քակտելու այդ միասնությունն ու եղբայրությունը։ Իրանը բազմիցս ապացուցել է հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ եղբայրությունն ու բարիդրացիականությունը։ Ոմանց պառակտիչ հայտարարությունները դեմ են բարիդրացիականության սկզբունքներին և ակնկալվում է, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կպայքարի նման հայտարարությունների ու վարքագծի դեմ։

Մենք՝ Իրանի խորհրդարանի պատգամավորները, աջակցություն հայտնելով մեր բանակի զորավարժությանը, ԱԳՆ-ից ցանկանում ենք, որ պատգամավորների նախազգուշացումը փոխանցեն Կովկասում դերակատար կառավարություններին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ