Ներքին 4 տարի առաջ - 21:35 01-10-2021

Դավիթ Տոնոյանին կալանավորելու հիմքը քննությանը խոչընդոտելու ռիսկն է. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու մասին որոշման հիմքում դրել է նրա՝ քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Այս մասին հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

«Բացարձակ որևէ հիմնավորում չկա, որի հետ առիթ ունենայինք չհամաձայնվելու։ Կալանավորման որոշման հիմքում քննությանը խոչընդոտելու ռիսկն է։ Մեր դիրքորոշմամբ, բացի նրանից, որ առնչություն չունի և առիթ չունի խոչընդոտելու, մյուս կողմից, հաշվի առնելով Տոնոյանի մարդկային հատկանիշները, որևէ առիթ չկա նրա վարքագիծը կասկածի տակ դնելու համար»,- ասաց նա։

Հովհաննիսյանը հավելել է, որ վերաքննիչ դատարան բողոք կուղարկվի. «Երկուշաբթի առավոտյան անպայման մուտքագրելու ենք դատարան»։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվեցին Դավիթ Տոնոյանը և զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն)։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը