Արտաքին 5 տարի առաջ - 18:33 01-10-2021

«Գազպրոմը» դադարեցրել է գազի տարանցումը Հունգարիա Ուկրաինայի տարածքով

«Գազպրոմը» հոկտեմբերի 1-ից դադարեցրել է բնական գազի տարանցումը Հունգարիա Ուկրաինայի տարածքով: Այս մասին տեղեկացնում է «Ուկրաինայի ԳՏՀ օպերատոր» ընկերությունը: Նա նաև հաղորդել է, որ Հունգարիա գազի տարանցման ոչ մի հայց չի ստացվել, և Հունգարիայից գազի ներմուծումը ռևերսի ճանապարհով այժմ անհնար է:

Հոկտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել Հունգարիայի և Ռուսաստանի միջև օրերս կնքված պայմանագիրը «Թուրքական հոսք» գազատարով և հարավարևելյան Եվրոպայի երկրների խողովակաշարերով գազի մատակարարման վերաբերյալ: Ուկրաինայի տարածքը շրջանցող գազի մատակարարման պայմանագրերը կնքվել են 15 տարով:

Ուկրաինան քննադատության է ենթարկել այս պայմանագրի կնքումը: «Ուկրաինայի ԳՏՀ օպերատոր»-ի ղեկավար Սերգեյ Մակոգոնը հայտարարել է, որ «Գազպրոմը» մենաշնորհում է դեպի Եվրոպա գազի ուղիները և իր մենաշնորհային դիրքն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ «Եվրոպայում գազի գնի ցնցող աճի ֆոնին»: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կատարում է իր պայմանագրային պարտավորությունները և ոչինչ չի խախտում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի