Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:03 29-09-2021

Ղարիբաշվիլին Ալիևի հետ քննարկել է «տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը»: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրել է Բաքվում գտնվող Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը:

«Մենք անդրադարձել ենք երկկողմ կարևորության, ռազմավարական գործընկերության թեմաներին և ուսումնասիրել ենք մեր համագործակցության հետագա զարգացման համար նոր հնարավորությունները»,- նշել է Ղարիբաշվիլին:

Ալիևի հետ հանդիպմանը վարչապետն ասել է, որ Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամրապնդմամբ:

«Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամրապնդմամբ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Մենք նաև շահագրգռված ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: Սա կդառնա հզոր տնտեսական զարգացման հիմքը»,- ասել է Ղարիբաշվիլին:

Իլհամ Ալիևը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններում նշել է փոխադարձ ապրանքաշրջանառության աճը: Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև, որ հանդիպմանը կքննարկվեն համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթը և գազը, էլեկտրաէներգիան, տրանսպորտը:

«Սրանք արդեն իրականացված նախագծեր են, և այժմ մենք տեսնում ենք այդ նախագծերի օգուտները: Սա ստեղծել է մեր երկրների միջև համագործակցության հատուկ ձևաչափ: Որովհետև այդ նախագծերը կարևոր են ոչ միայն մեր երկրների համար, այլև Եվրասիական տարածաշրջանի շատ երկրների: Վստահ եմ, որ այսօրվա այցը նոր լիցք կհաղորդի մեր համագործակցությանը», - ընդգծել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը միաժամանակ դրական է բնութագրել Վրաստանում ներդրումային միջավայրը՝ նշելով տնտեսական բարեփոխումները, որոնք թույլ են տալիս լուծել բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցեր:

«Ես կցանկանայի նաև շնորհավորել ձեր կառավարությանը՝ Վրաստանի զարգացման բոլոր ոլորտներում գրանցած մեծ հաջողությունների համար: Մենք, լինելով ընկերներ և եղբայրներ, շատ ուրախ ենք տեսնել զարգացման այս գործընթացները և հաջողություն ենք մաղթում ձեզ ու ձեր կառավարությանը ձեր նոր նախաձեռնություններում»,- ընդգծել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան