Արտաքին 4 տարի առաջ - 16:18 29-09-2021

Սոչին ծրագրում է ուղիղ լաստանավային հաղորդակցություն հաստատել Թուրքիայի հետ

Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտարարել է Թուրքիայի հետ ուղիղ լաստանավային հաղորդակցություն հաստատելու քաղաքային իշխանությունների ծրագրերի մասին: Այս մասին նա գրել է «ՎԿոնտակտե»-ի իր էջում:

Նա ընդգծել է, որ լաստանավային հաղորդակցության վերականգնման նախագիծը կարևոր է Սոչիի զարգացման համար: Նրա խոսքով, դա կնվազեցնի քաղաքում պտուղ-բանջարեղենի գինը, որը ծանր բեռնատարներով հանգստավայր է մատակարարվում Նովոռոսիյսկից և Տուապսեից, ինչպես նաև թույլ կտա բեռնաթափել դաշնային մայրուղիները:

Բացի դրանից, քննարկվում են դեպի Թուրքիա զբոսաշրջային երթուղիները, որոնք կոչված են բազմազանեցնելու Սոչիի բնակիչների ու հյուրերի ժամանցը և քաղաքում ստեղծելու նոր աշխատատեղեր: Կոպայգորոդսկին հայտարարել է, որ Սոչին տեխնիկապես պատրաստ է այդպիսի փոխգործակցության:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից