Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 21:47 28-09-2021

Մերոնք եռագույնը կանգնեցրին, երկու ժամ անց ադրբեջանցիները իրենց դրոշը դրեցին․ Էս քանի օր է՝ ավտոներով ձմեռվա պաշար են բերում․ Վերին Շորժայի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին հայտնել է Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Վարչական ղեկավարը նշել է, որ ամեն ինչ սկսվել է երկու օր առաջ, երբ հայկական դիրքում հայ զինծառայողները տեղադրել են հայոց եռագույնը։ Նույն օրը՝ երկու ժամ անց, ադրբեջանցիներն իրենց դրոշն են բարձրացրել Գեղարքունիքի տարածքում։

Երանոսյանը հայտնել է նաև, որ այն օրվանից, ինչ ադրբեջանական զինուժը տեղակայվել է Վերին Շորժայի սահմանին, ադրբեջանական դրոշ չէր ծածանվել, սակայն ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 25-ին։

«Դե մենք չունեինք դրոշ դրած։ Մերոնք եռագույնը դրեցին, երկու ժամ հետո ադրբեջանցիներն իրենց դրոշը դրեցին։ Իրենք էլ չունեին դրած։ Իրենց դիրքում նստած էին, դիրքի դեմը բերեցին, դրեցին։ Հիմա էլ իրենք վրանում նստած են, դիմացը դրոշն է»։

Երանոսյանը նշեց, որ բացի վրանից, ադրբեջանցիները նաև քարե շինություն ունեն կառուցած, ինժեներական աշխատանքներ վաղուց էին իրականացնում։

«Սարքել են քարե շինություն։ Ամեն ինչ էլ ունեն՝ վրան էլ, դոմիկ էլ, լավ էլ ձմռվա են պատրաստվում։ Էս քանի օր ա ցախ են բերում անընդհատ։ Նայում ենք ՝ ավտոներով ձմեռվա պաշար են բերում»։

Երանսոյանը նշեց, որ գյուղում աշնանացան է իրականացվում, գյուղացիներն առանց խոչընդոտի աշխատանքների մեծ մասը իրականացրել են․ «Օրինակ ես, պետք է ցանեի 200 հա, ցանել եմ 100 հա»,- ասաց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական ուժերը խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել և մինչ օրս հետ չեն գնացել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ